30/05/2013 09:37
«Արմավիայի» աշխատակիցները հույս չունեն, որ կստանան իրենց աշխատավարձերը
Երեկ «Արմավիայի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց շուրջ 6 ամսվա աշխատավարձի վճարում: Նրանք բողոքի ակցիան նախ սկսել են Միխայիլ Բաղդասարովին պատկանող ASG ապահովագրական ընկերությունում՝ ցանկանալով հանդիպել ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Դելոյանի հետ, ինչը նրանց չի հաջողվել, որից հետո նրանք շարժվել են շենքի մեկ այլ կողմում գtնվող «Միկա լիմիթեդի» գրասենյակ, սակայն մուտքի մոտ կանգնած մի քանի տղամարդիկ փակել են դռները՝ թույլ չտալով, որպեսզի նրանք հանդիպեն Բաղդասարովին:
Աշխատակիցներից Արսեն Մկրտչյանը «Ժամանակի» թղթակցին ասել է, որ «Արմավիան» իրեն պարտք է 2մլն 200 հազար դրամ, և արդեն հույս էլ չկա, որ ինչ-որ բան կլինի և իրենք կստանան իրենց աշխատավարձը: