30/05/2013 09:08
Նախկին վարչապետը ցանկանում է բիզնես նախագիծ սկսել Երևանում
Երևանի «Գոլդեն փելես» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ղեկավարած «Երևան, իմ սեր» հիմնադրամի նիստը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել` մոտ 100 հոգի: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը»:
Թերթի տեղեկություններով, Արմեն Սարգսյանը ցանկանում է Երևանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում, դա վերաբերում է բավական մեծ գումարների: Ու այդ ամենը նա փորձելու է անել հենց այս հիմնադրամի միջոցներով: Պատահական չէ, որ երեկ` առավոտյան էլ, Ա. Սարգսյանը եղել է կառավարական ամառանոցում, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը: Հավանաբար, հենց այս հիմնադրամի հետ կապված հարցերը նա որոշել է համաձայնեցնել Ս. Սարգսյանի հետ»: