31/05/2013 10:00
ՀՀԿ-ական պատգամավորի գերմանական ֆենոմենը
«Գազը չենք անջատելու: Խնայողություն պիտի անենք: Ես երկու անգամ Գերմանիայում եղել եմ, լավ ուսումնասիրել եմ գերմանական ֆենոմենը և հանգել եմ նրան, որ խնայողությունների միջոցով իրենք էական բաների են հասել»,- երեկ դիմագրավելով լրագրողների հարցադրումներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Առավոտի» թղթակիցը հետաքրքրվել է՝ պատգամավորի կարծիքով՝ չարժե՞, որ Հայաստանը ՌԴ-ին առաջարկի վերանայել Գյումրիում տեղակայված ռազմաբազաների պայմանները, քանի որ ռուսական կողմը ոչ միայն չի վճարում այդ ռազմաբազանների տեղակայման համար, այլև կոմունալ ծախսերն է հայկական կողմը վերցրել իր վրա: Համլետ Հարությունյանն ասել է, որ չի կարծում, թե պետք է ուլտիմատումով արձագանքել գազի գնի բարձրացնելու ՌԴ-ի քայլին: