31/05/2013 09:29
«Ժառանգության» վերնախավում ճգնաժամային վիճակ է
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ կուսակցության վերնախավում բավականին ճգնաժամային վիճակ է, չնայած՝ ընդդիմադիրներից նրանք միակը եղան, ովքեր Երևանի ավագանու ընտրություններում հաղթահարեցին անցողիկ շեմը։ Խոսքը վերաբերում է, թե ինչպես շարունակեն, թեև մյուս ընդդիմադիրների նկատմամբ ակնհայտ առավելություն ունեն։ Երիտասարդական թևի մի մասը այն տեսակետին է, որ պետք է կտրուկ ակտիվացնեն ամենակոշտ պահանջները և միշտ կանգնած լինեն իշխանափոխության կուրսի վրա, սակայն շատերը, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, համարում են, որ դա ոչ մի տեղ տանող անպտուղ ճանապարհ է, և ավելի ճիշտ կլինի առաջ քաշել կոնկրետ խնդիրների լուծման պահանջներն ու, դրանց հետամուտ լինելով, քայլ առ քայլ կուտակել քաղաքական կապիտալ»: