31/05/2013 18:39
Վայոց Ձորի նախկին մարզպետի գործն ուղարկվել է ՀՔԾ (Տեսանյութ)
Վերջին ամիսներին Վայոց Ձորի նախկին մարզպետի կատարած անօրինությունները հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Այդ գործի նախաքննությունը այժմ այն փուլում է, որ կարող են որոշ փակագծեր բացել:
«Շուրջ 10 համայնքների ղեկավարներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի գյուղվարչություն, ներկայացրել վառելիք ստացող շահառուների վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնց միջոցով բնակչության համար նախատեսված ընդհանուր 174.820 լիտր դիզվառելիքը չի բաշխվել և սուբսիդավորման համար նախատեսված շուրջ 15.733.800 դրամ գումարը հափշտակվել է մարզպետարանի ղեկավար անձանց կողմից՝ չարաշահելով պաշտոնական լիազորությունները։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրք 308 հոդվածի երկրորդ մասի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերի հատկանիշներով։ Գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»։
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: