31/05/2013 17:12
Յուրի Վարդանյանը Սպորտի վարպետի վկայականներ հանձնեց
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում էր շնորհվել Վաչիկ Եղիազարյանին՝ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևում, Արմեն Կարապետյանին պաուերլիֆտինգ մարզաձևում, Անդրանիկ Կարապետյանին ծանրամարտ մարզաձևում, Գոռ Ներկարարյանին աթլետիկա մարզաձում:
Մայիսի 31-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Արմեն Կարապետյանին, Անդրանիկ Կարապետյանին և Գոռ Ներսիսյանին հանձնեց միջազգային սպորտի վարպետի վկայականները և կրծքանշանները: Նախարար Վարդանյանը նրանց մաղթեց նոր սպորտային հաջողություններ, որն անհրաժեշտ է ոչ միայն մարզիկներին, այլ նրանց հաջողություններին սպասող և դրանցով ոգևորվող հազարավոր մարզասերներին: