01/06/2013 09:24
Արագածոտնի մարզպետի անունը՝ հավանական պաշտոնանկությունների ցանկում
«Հրապարակում» կարդում ենք. Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում: Մարզում հայտնի է նրա հին հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ Աժ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ: Հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, և նա, ըստ լուրերի, փորձում է Աշտարակի ավագանու միջոցով լուծել քաղաքապետի հարցերը:
«Ես չգիտեմ` իմ անունը կա, թե չկա, այդ մասին որոշում է ՀՀ նախագահն ու կուսակցությունը, ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»,-ի պատասխան իր պաշտոնանկության մասին հարցին, ասել է Ս. Սահակյանը:
Հարցին, թե՝ իր կարծիքով, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը մարզում և, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞, Սահակյանը պատասխանել է. «Ի՞նչ ա եղել` ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես` տեղ չկա: Երևանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»: