01/06/2013 09:19
ՀԱԿ պատգամավորները չեն պատժվել. Նրանք մեկնել են գործուղումների
«Ժողովուրդը» գրում է, որ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հերքել է օրաթերթի երեկվա համարում տպագրված նյութը, թե ՀԱԿ խմբակցության պատգամավորներին չեն ուղարկել գործուղումների` կառավարության հասցեին սուր քննադատական ելույթների համար պատժելու նպատակով:
«Ժողովուրդի» հետ զրուցում նա ասել է, որ մայիսի ՀԱԿ 3 պատգամավորներ մեկնել են գործուղումների, ընդ որում՝ կառավարության ծրագրի քննարկումներից հետո` մայիսի 28-30-ը, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը Եվրանեսթի պատվիրակության կազմում գտնվում է Բրյուսելում: