03/06/2013 16:55
Ա. Գրիգորյան. Բանկերը գյուղվարկերի մի մասը կփոխհատուցեն
Հայաստանում վարկավորման պորտֆելը կազմում է 1.7 տրիլիոն դրամ, որի մեջ գյուղվարկերի մասնաբաժինը կազմում է 115 մլրդ դրամ` ընդհանուր վարկային պորտֆելի 7 տոկոսը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Մասնավորապես բանախոսն անդրադարձավ մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի բնակիչների վարկային խնդիրներին, նշելով, որ այժմ առևտրային բանկերը յուրաքանչյուրի հետ բանակցում են վարկերի պայմանները հօգուտ գյուղացու փոխելու, վերանայելու համար:
Ընդհանուր վարկային պորտֆելի մեջ չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը փոքր է: Գյուղոլորտում 2012թ.-ին չաշխատող ակտիվները կազմել են 5 տոկոս, նրա վստահեցմամբ, այժմ էլ վարկերի հետ կապված խնդիրները ֆինանսական կայունության վրա ազդեցություն չեն թողնի, տոկոսը փոքր է:
Նա նաև շեշտեց, որ իրենց տոկոսային եկամուտների հաշվին բանկերը գյուղվարկերի մի մասը կփոխհատուցեն: