03/06/2013 13:24
Վարչապետը դատախազություն է դիմել
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դիմումին սահմանված կարգով ընթացք կտրվի:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է Hetq.am կայքում «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հրապարակմանը:
«Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ»,- ասված է նյութում: