03/06/2013 14:17
Մինչև խոստումը հրաման չդառնա, կպայքարենք. Ազատամարտիկը նստացույց է սկսում
Վաղն առավոտյան ժամը 10-ից Ազատության հրապարակում կրկին նստացույց են սկսելու մի խումբ ազատամարտիկներ: Այս անգամ նրանք գիշերները ևս մնալու են հրապարակում.
«Նախորդ նստացույցից հետո մեզ շատերը խոստումներ տվեցին, բայց քանի դեռ խոստումը հրաման դարձած չտեսնենք` պայքարելու ենք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Նշենք, որ վերջերս ազատամարտիկները հանդիպել էին նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.
«Մենք նախարարի սրտացավության համար իրեն շնորհակալ ենք: Հիմա հանձնարարություններ է տվել իր տեղակալներին: Մենք էլ սպասելու ենք ու շարունակելու ենք պայքարը»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով` վաղն իրեն միանալու են մի խումբ ազատամարտիկներ: Նստացույցը նախատեսված է շարունակել մինչև հունիսի 6-ը` երեկոյան ժամը 19.00-ն:
Նախորդող հրապարակումներ` 70 ազատամարտիկ կառավարություն նամակ է հանձնել. Նստացույցը շարունակվում է
Ազատամարտիկ. ՊՆ նախարարը կռված տղա է` հասկանում է մեր դարդերը