04/06/2013 12:12
Սուրիկ Խաչատրյանի որդու մեղադրանքը խստացվել է
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքը լրացվել և խստացվել է։ Aysor.am-ի տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), 112-րդ հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը)։
Նույնպիսի մեղադրանք է առաջադրվել նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին։
Հիշեցնենք, որ մարզպետի թիկնապահը կալանավորվել էր հունիսի 2-ին, իսկ Տիգրան Խաչատրյանը` այսօր առավոտյան: Նա տեղափոխվել է մեկուսարան:
Նախորդող հրապարակում` Սուրիկ Խաչատրյանի որդին մեկուսարանում է. Գրավի միջնորդությունը մերժվել է