05/06/2013 11:56
Բ. Սահակյանը հանձնարարել է կարճ ժամկետներում ամփոփել կարկուտի վնասի չափը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Ասկերանի և Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետևանքների վերացմանը:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի և Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
Բակո Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետևանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: