05/06/2013 15:45
Իրանական գազից Հայաստանը շահում է 200 աշխատատեղ
«Հայաստանը Իրանից գազ չի ստանում, դա «Հայռուսգազարդն» է ստանում, եթե Հայաստանը փորձեր Իրանից գազ ստանալ` մեծ բարդություններ կունենար»,- Aysor.am-ին ասաց Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա առաջարկեց բացեիբաց խոսել և չթաքցնել, որ Հայաստան երկիրը չի կարող Իրանից գազ գնել, դա կարողանում է անել ռուսական կազմակերպությունը:
Իսկ թե ինչ օգուտ Հայաստանին, որ Իրանից գազ ենք ստանում և վերադարձնում էլեկտրաէնեգիա հարցին, պատասխանեց ասուլիսի մյուս բանախոս,ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը. «200 աշխատատեղ»:
Բագրատ Ասատրյանի համար նաև անհասկանալի է, թե ինչու է էլեկտրաէնեգիան թանկանում 28-30 տոկոս, այն դեպքում, երբ գազի թանկացումից կախված է ողջ էներգահամակարգի միայն մեկ երրորդ մասը:
Էլեկտրաէներգիայի գործող սակագների մեջ, ըստ Հակոբ Հակոբյանի, ներառված չեն եղել ամորտիզացիոն ծախսերը. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխանցել է, որ պետք է նաև սարքավորումներ և տուրբիններ ձեռք բերել: Հակոբ Հակոբյանի այս խոսքից Բագրատ Ասատրյանի հոնքերը վեր բարձրացան: