05/06/2013 10:44
Ջոն Գալիանոն խոսոտվանել է, որ կախվածություն ունի ալկոհոլից
Հայտնի դիզայներ Ջոն Գալիանոն Christian Dior նորաձևության տնից իր սկանդալային ազատումից հետո առաջին հարցազրույցում հայտնել է, որ իր բոլոր հակասեմիթական արտահայտությունների պատճառը ալկոհոլն է եղել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Vanity Fair ամսագրին 52-ամյա Ջ. Գալիանոն պատմել է, որ իրականում ռասիստ չէ և խորապես ափսոսում է կատարվածի համար:
«Դրանք իմ կյանքի ամենասարսափելի բառերն էին: Ես շատ զայրացած էի ու դժգոհ, և այժմ հասկանում եմ, որ դրանք ամենավիրավորական բառերն էին, որ մտքիս եկան»,- ասել է նա:
Նա խոսոտվանել է, որ կախվածություն ունի ալկոհոլից, սակայն սրճարանում դա չի գիտակցել և կարծել է, որ կարող է լիովին վերահսկել իրեն:
Դիզայները դատարանի վճռով իր պահվածքի համար պարտավորվեց վճարել 6000 եվրո, ինչպես նաև հետագայում զրկվեց Պատվո լեգիոնի շքանշանից: