05/06/2013 11:20
Քեյթ Ուինսլեթը սպասում է երրորդ երեխային
Հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով հայտնի է «Տիտանիկ» ֆիլմում իր կատարած դերով, սպասում է երրորդ երեխային: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Ապագա երեխայի հայրը 34-ամյա Նեդ Ռոկնրոլն է, ով բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի զարմիկն է: Դերասաբուհու մամուլի խոսնակը հայտնել է, որ նրանք երջանիկ են այս նորությունից:
Ուինսլեթը ունի 12-ամյա դուստր` Միա անունով, առաջին ամուսնությունից և 9-ամյա որդի` Ջո անունով, երկրորդ ամուսնությունից: Դերասանուհին և Ն. Ռոկնրոլը ամուսնացել են 2012 թ.: Ք. Ուինսլեթը արժանացել է 47 տարբեր մրցանակների, ինչպես նաև «Օսկարի»: