05/06/2013 14:26
Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կուրսանտ Արմեն Մելքումյանը 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ա. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանությունը) հատկանիշներով: Նա նշեց, որ նշանակվել է կուրսանտ Սիփան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է հունիսի 1-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Ս. Մովսիսյանի սպանության մեջ:
Նախորդող հրապարակում` Կուրսանտ Սիփան Մովսիսյանը արյունաքամ լինելով է մահացել