07/06/2013 18:48
Անդրիասյանը 4-րդն է, Բաբուջյանը` 5-րդը
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր և 130 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայ շախմատիստները միայն կես միավորով հետ մնացին մրցաշարի հաղթողից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան):