07/06/2013 09:39
Լոռու և Տավուշի մարզպետները ևս պաշտոնանկ կարվեն
«Հրապարակում» կարդում ենք. Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալված դեպքերը, թվում է՝ կասեցրին մյուս մարզպետների պաշտոնանկության ալիքը: Երեկ, սակայն, իշխանական կուլիսներում շրջանառվում Էր ևս երկու անուն՝ Տավուշի և Լոռու մարզպետների անունները:
Ըստ լուրերի, իշխանությունը համարում է, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը թույլ է, իրեն չի արդարացնում: Եվ նախագահի ընտրությունների արդյունքներն էլ այդ թուլության հետևանքն էին: Ընտրական արդյունքներն են նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտալուտ պաշտոնանկության պատճառը: Ազատման հրամաններն ուշացան միայն ավելորդ աղմուկ չբարձրացնելու մտայնությամբ, որպեսզի պաշտոնանկությունները չվերագրվեն ընտրություններին: Իսկ վերջին իրադարձությունները լավ առիթ են մարզպետների դասում փոփոխություններ անելու համար»: Այնուհետև թերթը գրել է, թե Ա. Նալբանդյանն ասել է, որ առաջին անգամ է լսում նման բան և իրեն թույլ ղեկավար չի համարում: