07/06/2013 19:30
Սուրիկ Խաչատրյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» չի տեղափոխվել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխման մասին շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում: «Փաստինֆոյի» փոխանցմամբ` այս մասին ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
Վերջինիս հավաստմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: