07/06/2013 17:02
Ռադայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է առաջ քաշվել
Ուկրաինայի Գերագույն Ռադայում այսօր գրանցվել է օրինագիծ` Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն: Ռադայի կայքում դրա տեքստը դեռևս բացակայում է:
Օրինագծի նախաձեռնությամբ հանդես են եկել Ռադայի պատգամավորներ Արսեն Ավակովն ու Վիլեն Շատվորյանը:
Նշենք, որ դեռևս չկա սահմանված ժամկետ, թե երբ է օրինագիծը քննարկվելու Ռադայի կողմից: