07/06/2013 09:16
Սամվել Ալեքսանյանը Կապանի հանրախանութը կդարձնի «Երևան սիթի»
Կապանի հանրախանութի շուրջ 70 առևտրականներ հունիսի 1-ից ստիպված են եղել լքել տարածքը՝ տեղափոխվելով Կապանի շուկա, որը, ի տարբերություն հանրախանութի, քաղաքի կենտրոնական հատվածում չէ: Ինչո՞ւ այսքան հապճեպ որոշում կայացրին առևտրականներին տարածքից հանել՝ տալով վեց օր ժամանակ:
«Ժամանակի» տեղեկություններով՝ հանրախանութը գնել է ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ Կապանում «Երևան սիթի» հիմնելու նպատակով: Առևտրականները մի քանի օր բողոքի ցույցեր են անցկացրել հանդիպել են Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանին, սակայն որևէ արդյունքի չեն հասել:
Ի դեպ, հանրախանութի ճակատային մասում մինչև վերջերս փակցված էր «Դե ֆակտո» ամսագրի կողմից «Տարվա մարզպետ» տիտղոսին արժանացած Սուրեն Խաչատրյանի նկարը, որը հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերից հետո հանվել է հանրախանութի ճակատային մասից: Կապանցիները երեկ սպասում էին մարզպետի հրաժարականին, այլապես հենց երեկ էլ սկսելու էին բողոքի ցույցերը: