08/06/2013 09:14
«Խաղից» դուրս մնացած ԲՀԿ-ն անհասկանալի կարգավիճակում է
Խաղից, քաղաքական գործընթացներից գրեթե դուրս մնացած ԲՀԿ-ն այսօր խիստ անհասկանալի կարգավիճակում է: Մինչև վերջերս խոսք էր գնում, որ կուսակցությունը վերակազմակերպվում է, այնտեղ ևս, ինչպես ՀՀԿ-ում, պետք է ստեղծվի գործադիր մարմին, որը հրատապ ու կոլեգիալ կարձագանքի երկրում, կուսակցությունում, այլուր և ամենուր տեղի ունեցող գործընթացներին, որոշումներ կկայացնի, միևնույն ժամանակ խորը և համապարփակ բարեփոխումների կտանի ԲՀԿ-ին:
Ստեղծվե՞լ է այդ կուսմարմինը, ինչո՞վ է այն զբաղված՝ «Հրապարակը» հարցրել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին: «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կից խորհրդի ձևավորումն այժմ ընթացքի մեջ է. ձևաչափն առայժմ նշել չեմ կարող, հարկավոր ժամին, հարկավոր ձևաչափի մասին տեղյակ կպահվի»:
Հնարավո՞ր է «այս մասին` վերջին դասին»-ը նույնպես չասվի, ինչպես եղավ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման դեպքում: «Կա քաղխորհրդի որոշում, և այդ որոշումը ոչ ոք չեղյալ չի համարել»: Կուտ չի՞ գնա այս մի նախաձեռնությունը ևս, ինչպես ԲՀԿ ընդդիմադիրոտությունը: «Ոչ` ամենևին»,- ասել է Իվետա Տոնոյանը: