10/06/2013 11:02
Մոնսերատ Կաբալյեն ելույթ ունեցավ Երևանում
Հունիսի 9-ին Երևանի Ալեքսնադր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգը:
Նրա հետ ելույթ ունեցավ նրա դուստրը՝ հայտնի սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Մ. Կաբայլեն հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, իսկ ելույթը ղեկավարեց Մ. Կաբալիեի հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:
Դահլիճը լեփ լեցուն էր, աշխարհահռչակ երգչուհու ելույթները ուղեկցվում էին բուռն ծափահարություններով: Համերգի վերջում հնչեցին հայկական երկու ստեղծագործություններ:
Նախորդող հրապարակում՝ Մոնսերատ Կաբալյեն նշում է իր 80-ամյակը (Տեսանյութ)