11/06/2013 09:21
Ս. Խաչատրյանի և նրա ազգականների դեմ դիմումներ են ներկայացվել ոստիկանություն
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են։ Ըստ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո ոստիկանությունը ստացել է նախկին մարզպետի, նրա ազգականների ու շրջապատի վերաբերյալ դիմումների և նամակների մեծ քանակություն, որոնք վերաբերում են ինչպես համեմատաբար թարմ, այնպես էլ տարիներ առաջ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ։ Մասնավորապես՝ կան դիմումներ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանի արարքների վերաբերյալ, որոնք ժամանակին կոծկվել են, ու ասում են, թե այդտեղ խոսք կա նաև ինքնասպանություն ձևակերպված սպանության դեպքի մասին, որը եղել է երկու տարի առաջ»: