11/06/2013 09:09
ԱԺ-ից հերքում են. Հ. Աբրահամյանն ու Ս. Խաչատրյանը համատեղ բիզնես չունեն
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Փարիզում համատեղ բիզնես է հիմնել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ըստ նույն տեղեկությունների՝ վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ այդ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար: Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել:
«Ժողովուրդը» փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել՝ արդյոք նման բան կա: «Դրանք սուտ տեղեկություններ են և չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Գոհար Պողոսյանը: