12/06/2013 18:03
Նախարարը չհիշեց, թե երբ է ստորագրվել գազի գնի փոփոխման պայմանագիրը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չկարողացավ ոչ մի կերպ հիշել և պատասխանել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցի, թե ե՞րբ է ստորագրվել գազի գնի փոփոխման մասին հայ-ռուսական պայմանագիրը:
Բացի կոմերցիոն հատվածից, ինչպես ասաց նախարարը, պայմանագրի մյուս հատվածը կարող են տրամադրել պատգամավորներին:
Ա. Մանուկյանի դիտողությանը, թե կարելի՞ է ասել գոնե, թե պայմանագիրը այս տարի է ստորագրվել, թե անցյալ տարի, Ա. Մովսիսյանը կրկնեց, թե չի հիշում:
«Հիմա որ մի օր կամ մի ամիս այս կամ այն կողմ ասեմ, կասեք չի տիրապետում»,- ասաց նախարարը:
Ի պատասխան Ա. Մանուկյանն ասաց, թե հարցի ենթատեքստը նախարարը չհասկացավ: