12/06/2013 15:54
Հայ շախմատիստները` «Ոսկե Ավազներում»
15-ամյա Դավիթ Պառավյանը Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում անցկացվող 2-րդ «Մեծ Եվրոպա» օփենում 2 հնարավորից վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ավետիք Գրիգորյանն ունի 1,5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը` 1-ական միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: