12/06/2013 17:19
Ընդդիմադիրները դեմ կքվեարկեն բյուջեի կատարողականին
Ազգային ժողովում ավարտին է մոտենում նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը:
Քիչ առաջ խորհրդարանական խմբակցությունների անունից հանդես եկան պատգամավորները՝ մատնանշելով բյուջեի կատարողականի բացասակայն կետերը և չիրականցված ծրագրերը, որոնք դուրս են մնացել կատարողականից:
Այսպես՝ ստացվում է, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականից գոհ են միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց խոսքում քննադատաբար մոտեցան կատարողականին և նշեցին, որ իրենք դեմ են քվեարկելու դրան:
2012-ի բյուջեի կատարողականի քվեարկությունը նախատեսված է վաղը: