12/06/2013 18:10
Ո՞ւմ է ձերբակալել ՌՈ-ն. Ազատ Ավագիմյան անունով փաստաբան չունենք
«Փաստաբանների պալատում Ազատ Ավագիմյան անունով փաստաբան չկա»,-այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը, նշելով, որ նման մարդ չի ճանաչում:
Հիշեցնենք, որ ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախորդող հրապարակում` ՊՆ. Կաշառք ստանալու պահին մայոր է ձերբակալվել. Հարուցվել է քրեական գործ