12/06/2013 13:28
ՓՊ նախագահը ստանձնել է Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանությունը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը ստանձնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը:
«Ես ստացել եմ իրենց կողմից առաջարկ և ընդունել եմ»,-ասաց նա:
Հարցին` ի՞նչ քայլեր եք ծրագրում իրականացնել, նա ասաց, որ պաշտոնական բնույթի քայլեր, և չցանկացավ մանրամասնել:
Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ Սուրիկ Խաչատրյանն անձամբ է ձեզ նման առաջարկ արել, նա պատասխանեց. «Դա իմ և իմ վստահորդի գաղտնիքն է: Սուրիկ Խաչատրյանից հարցրեք»:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Զարզանդ Նիկողոսյանին և Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 235 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրանք գտնվում են մեկուսարանում:
Ավելի վաղ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժվել էր նրանց փաստաբանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:
Նախորդող հրապարակում` Սուրիկ Խաչատրյանի որդին մեկուսարանում է. Գրավի միջնորդությունը մերժվել է