12/06/2013 09:11
Մոսկվայում սպանվել է հայ գործարար
«Ժողովուրդի» տեղեկացմամբ, երեկ՝ գիշերը, Մոսկվայում սպանվել է «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը: Ռուսաստանում հայտնի գործարար Հովիկ Մուրադյանին Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ իր մեքենայից իջնելիս դանակահարել է դիմակավորված անձը:
Թերթը նշում է, որ Մուրադյան եղբայրներից առավել հայտնի է Մուրադ Մուրադյանը, որն այժմ Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Ծնունդով մարտունեցի այս գործարարների «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե «ԲԱՄՕ»-ի սեփականատեր եղբայրները միմյանց հետ ևս խնդիրներ ունեն: Ի դեպ, Մուրադյանները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանի խնամին են: