13/06/2013 11:48
Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի. Անհիմն որոշում է կայացվել
Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը պատրաստվում է բողոքարկել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի որոշումն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:
«Անհիմն որոշում է կայացվել, ես ավելի բարձր կարծիք ունեի դատարանների մասին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա, նշելով, որ առավել մանրամասն կխոսի մոտ օրերին կայանալիք ասուլիսում:
Անդրադառնալով նախաձեռնության անդամներ Գարեգին Չուգասզյանի, Հրանուշ Խառատյանի հայցերին, նա նշեց, որ դեռևս չեն մերժվել, բայց մերժվելու են նաև նրանց հայցերը:
Նշենք, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Դ. Սանասարյանը հայց էր ներկայացրել` պահանջելով հատուցել իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Ռ. Հայրապետյանը Nouvelles d’ Armenie ամսագրին տված հարցազրույցում «այ ճիճու», «մինչև մահ վախենալու են ինձանից» արտահայտություններ էր արել:
Նախորդող հրապարակում` Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
Ռուբեն Հայրապետյանից պահանջում են ներողություն խնդրել