13/06/2013 19:00
ՊԵԿ-ի և ոստիկանության նախկին աշխատակիցներից տուժածները կարող են դիմել ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ` ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամական միջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում շրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արտակ Էդիկի Ղուկասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրա նկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ( հեռ.` 51-16-09):
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ` Արթուր Վասիլի Անդրեասյանի կողմից խարդախություն, իսկ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի վերաբերյալ:
Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արթուր Վասիլի Անդրեասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրա նկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հեռ՝ 51-15-24)