13/06/2013 13:37
Ա. Իսկանդարյան. Թուրքիայում հոգնել են Էրդողանից
Թուրքիայի ժողովուրդը հոգնել է Էրդողանից ու երկրի ավտորիտար համակարգից: Լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ բանախոսի՝ թեև ընդվզումը հետզհետե մեծացավ, սակայն հեղափոխության վերածվել չի կարող: «Սա արաբական գարուն չէ»,-ասաց Ա. Իսկանդարյանը: Բանախոսը հավելեց, թե իշխող կուսակցությունը կհաղթահարի այս իրավիճակը:
Իսկանդարյանի կարծիքով, չնայած դժգոհությանը, նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթելու մեծ շանսեր ունի, քանի որ կողմնակիցների բանակն էլ է մեծ։
Խոսելով Թուրքիայում հայկական համայնքի ու այդ երկիր մեկնող հայերի անվտանգությունից, բանախոսը նշեց, որ լուրջ վտանգ չկա: