13/06/2013 16:35
ՀՅԴ-ականները Հրաչ Մուրադյանի սպանության հարցով հանդիպել են ոստիկանապետին
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար:
Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:
Նախորդող հրապարակումներ՝ Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներից մեկը ազատ է արձակվել
Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի կալանքը երկարացվել է