13/06/2013 09:23
Նախաքննության ավարտից հետո Սուրեն Խաչատրյանը հույս ունի վերադառնալ պաշտոնի
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը։ Ինչպես տեղեկացրել է «Ժամանակը», Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում և հույս ունի նախաքննության ավարտից և իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնելուց հետո վերադառնալ պաշտոնին, հույս ունի այս անգամ էլ մի կերպ պրծնել։
Մյուս կողմից, թերթի տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ հակադրություն կա դեպքերի նման զարգացմանը, և թերևս պատահական չէ, որ մամուլում ի հայտ են գալիս Սուրեն Խաչատրյանի հին ու նոր մեղքերը: