13/06/2013 09:36
«Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել
«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել: Ավելին, կան կալանավորվածներ: Սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան, վիրավորել էր՝ ասելով «պրաստիտուտկա» և մի բան էլ վազել դատարան՝ օրաթերթից պահանջելու 6 մլն 200 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ձվերի գողության մասին «Ժողովուրդի» տեղեկությունը հաստատեցին: Պարզվում է՝ այս տարվա ապրիլի 4-ին թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում է տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք հավկիթի գողության մասին:
««Ձվերի Խաչիկի» աշխատակիցները ֆաբրիկայից գողացել են 890 արկղ հավկիթ: Այս գործով կալանավորված է հինգ մարդ, որից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել: Թե էլ ինչեր կբացահայտի քննությունը, դեռ պարզ չէ»,- նշել է թերթը: