14/06/2013 11:58
5000 դոլար՝ Հրաչ Մուրադյանի սպանության գործով տեղեկատվություն տալու համար
ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպման մասին, նշեց, որ իրենք գոհ են հանդիպումից և արդյունքներից:
Ա. Ռուստամյանը նկատեց, որ գյուղում ստեղծված լարվածությունը կարող է թուլանալ միայն հանցագործության բացահայտման արդյունքում:
«Մենք հանդիպեցինք և փորձեցինք հասկանալ, թե ինչ ընթացքի մեջ է քննությունը: Միանշանակ է, որ ոստիկանության կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկվում են հանցագործությունը բացահայտելու համար»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Գործի քննությունից ելնելով՝ Ա. Ռուստամյանը շատ չմանրամասնեց, թե ինչ են քննարկել ոստիկանապետի հետ, սակայն հայտնեց, որ ոստիկանությունը նույնիսկ 5 հազար դոլար է խոստանում տալ նրան, ով գործի քննության համար էական նշանակության տեղեկատվություն կտրամադրի:
Նախորդող հրապարակում՝ Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին. Հնարավոր է` նրան սպանել են
Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ