14/06/2013 13:51
Անհավատարիմ ամուսինները նախընտրում են Audi և BMW մակնիշի մեքենաներ
Ծանոթությունների համար նախատեսված ինտերնետային կայքը հարցում է անցկացրել, պարզելու համար, թե որ մեքենաների սեփականատերերեն են ավելի հաճախ դավաճանում կանանց: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ անցկացրած մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ անհավատարիմ տղամարդիկ նախընտրում են BMW մակնիշը, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է:
llicit Encounters հարցում է անցկացրել 750 գրանցված օգտատերերի շրջանում: Պարզվել է, որ 22 տոկոսը նախընտրում է Audi մակնիշը, BMW-ն նախընտրել են անհավատարիմ տղամարդկանց 13,8 տոկոսը: Այս մակնիշներին հաջորդում են Mercedes-ը (8,7%), Volvo-ն (7,6%) և Volkswagen-ը (5,7%):
Հավատարիմ ամուսինները նախընտրում են Rover, Skoda և Hyundai մակնիշները: Ըստ հարցման արդյունքների՝ լավագույն ամուսիններ են համարվում ֆրանսիական արտադրության Peugeot (0,4%) և Renault (0,5%) մակնիշների սիրահարները: