14/06/2013 10:03
Սյունիքի մարզի որոշ համայնքներ ոչ աշակերտ ունեն, ոչ էլ՝ դպրոց
ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս, Վահրավար համայնքներն արդեն մի քանի տարի է, ինչ դպրոց չունեն: Կուրիսի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշել է. «Ոչ աշակերտ ունենք, ոչ էլ դպրոց: Ավելի քան 5 տարի է, ինչ դպրոց չունենալու պատճառով երեխաները հաճախում են Մեղրու կամ Ագարակի դպրոցներ»:
Իսկ Վահրավարի համայնքապետ Սարգիս Առաքելյանի խոսքերով` գյուղը դեռ 2004թ-ից դպրոց չունի, և դպրոցահասակները հաճախում են Մեղրու և Ագարակի դպրոցներ: «Դպրոց պահելը ծախս է, տրանսպորտ էլ չունենք, որով հնարավոր լինի գնալ-գալ, տաքսին էլ 1500 դրամ է պահանջում, դրա համար էլ ծնողները ստիպված տանում-բերում են»,- ասել է գյուղապետը: