15/06/2013 09:41
ՀԱԿԿ անդամավճարը զեղչով` 300 դրամ
«168 ժամը» գրել է. «Երեկ տեղի ունեցած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խորհրդի նիստի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է կուսակցության անդամավճարի չափը սահմանել 400 դրամ, սակայն կուսակցության անդամները կարողացել են հասնել 25 տոկոսանոց զեղչի, ինչի արդյունքում որոշվել է, որ ՀԱԿԿ յուրաքանչյուր անդամ ամսական պետք է վճարի 300 դրամ: Եթե նկատի ունենաք, որ ՀԱԿԿ-ն ունի 2000 անդամ, ապա ստացվում է ամսեկան 600 հազար դրամ: Կուսակցության անդամներն ասում են, որ իրենց կուսակցությունը Եվրոպայի լիբերալ-ռեֆորմիստական կուսակցության անդամ է, և այդ գումարը կբավարարի միայն այդ կուսակցությանը անդամակցելու անդամավճարը փակելու համար: Չնայած այլ գումար կուսակցությանը պետք էլ չի լինի, քանի որ Տեր-Պետրոսյանն իր ելույթում հասկացրել է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար պետք է սպասել հաջորդ ընտրություններին: Իսկ անգործության համար, ինչպես հայտնի է, փողեր պետք չեն»: