15/06/2013 17:58
Ոստիկանները Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը
Այսօր՝ հունիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Մենուա Ասատրյանն ու Գեորգի Աշչիյանը Կիևյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ծառայության ժամանակ ՃՈ տեսուչներին են մոտեցել 2 կանայք և հայտնել, որ մի աղջիկ հուզված փորձում է կամրջից իրեն ցած նետել։ Նշված կանանց հետ ՃՈ աշխատակիցները մոտեցել են և 1 ժամից ավելի բանակցություններ են վարել աղջկա հետ, որից հետո կարողացել են նրան դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբի հետ տեղափոխել Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ այդ աղջիկը Քանաքեռ վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Ջեմմա Մ.-ն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։