15/06/2013 09:13
Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ մշտական հանձնաժողովից
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից: Ինքը՝ պատգամավորն «Ժամանակի» թղթակցի հետ հեռախոսազրույցում ընդամենն ասել է, որ «դա իր իրավունքն է»:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են Գ. Ջհանգիրյանի և այդ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարաբերությունները, և հանձնաժողովի նիստերի ժամանակ նրանք անընդհատ տարաձայնություններ ու վիճաբանություններ են ունենում:
Կ. Նահապետյանը, սակայն թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում հերքել է, որ իր և Ջհանգիրյանի հարաբերությունները լարված են եղել: