17/06/2013 11:26
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսպանիա
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մադրիդ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հենց այսօր տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իսպանիայի խորհրդարանում: Նախատեսված է նաև Նալբանդյանի ելույթը Մադրիդի քաղաքագիտական կենտրոնում։