17/06/2013 18:46
Հայ շախմատիստները` «Ոսկե Ավազներում»
Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում անցկացվող 2-րդ «Մեծ Եվրոպա» օփենում 7 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա), Վլադիմիր Գեորգիևից (Մակեդոնիա) և Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը և Դավիթ Պառավյանն ունեն 4-ական միավոր: