18/06/2013 16:36
Մխչյան գյուղում մատչելի դիզվառելիքից օգտվել է Հովիկ Աբրահամյանի ազգականը
Արարատի մարզի Մխչյան գյուղում 15 ընտանիք ստացել է պետության կողմից սուբսիդավորվող70 հազար լիտրից ավելի դիզվառելիք, մոտավորպես այդքան պարարտանյութ: Միայն 35 հազար լիտր դիզվառելիք հատկացվել է Հովհաննես Աբրահամյանին: Այսօր լրագրողներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:
Նա նաև նշեց, որ Մխչյանում ստուգումներ չեն անցկացրել ու կառույցի կողմից արտառոց չի համարվել այն փաստը, որ 4531 բնակիչ ունեցող գյուղում միայն 15 հոգի են ներառվել մատչելի դիզվառելիք և պարարտանյութ ստացողների ցուցակներում:
Ս. Ղարիբյանը նաև չժխտեց, որ Հովհաննես Աբրահամյանը ազգակցական կապ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ու նշեց, որ նա համարվում է գյուղի բնակիչ և կարող է օգտվել կառավարության ծրագրից:
Ֆինանսների վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականցրել չորս մարզերում` Արարատ, Գեղարքունիք, Կոտայք և Շիրակ. Կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի և պարարտանյութի բաշխման ընթացքում խախտումներ և չարաշահումներ են գրանցվել, ամենախոշոր չարաշահումները գրանցվել են հենց Արարատի մարզում:
Նրա խոսքով՝ հարցումներից պարզվել է, որ գրանցված դիզվառելիքի և պարարտանյութի դիմաց պակաս քանակ է հատակցվել հողօգատագործողներին, արձանագրվել են դեպքեր, երբ հողոգտագործողներն անգամ չեն իմացել, որ իրենց անունով նման գրանցումներ կան:
Ամփոփելով չարաշահումների դեպքերը` տեսչությունn արձանագրել է, որ միայն Արարատի մարզում պետությանը հասցվել է 83 մլն դրամի վանս: