18/06/2013 16:01
Ռուբեն Հայրապետյանը բոլորին հանդիպման է հրավիրում
Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ գրասենյակում տեղի է ունենալու աննախադեպ հանդիպում:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բոլոր այն ֆուտբոլասերները, ովքեր վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում ամենատարբեր կարծիքներ են արտահայտում հայկական ֆուտբոլի, Հայաստանի ազգային հավաքականի խնդիրների հետ կապված, հրավիրվում են հանդիպման և քննարկման ազատ ձևաչափով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: