19/06/2013 09:30
Կբացվի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղ
«Առավոտի» փոխանցմամբ` նախօրեին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը հավանության է արժանացրել ՄՊՀ-ի հայաստանյան մասնաճյուղ բացելու որոշումը:
Հիշեցնենք, որ տվյալ հարցը ժամանակին քննարկվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով, իսկ հարցի լոբբինգը իրականացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մոսկվայի պետական համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների տարբեր վարկանիշներով մտնում է աշխարհի թոփ 100 համալսարանների մեջ: Իսկ Ռուսաստանում այն ունի հատուկ կարգավիճակ: