19/06/2013 09:26
Սամվել Ալեքսանյանի հաջորդ պրոյեկտը քրոջ որդուն ԱԺ պատգամավոր դարձնելն է
«Հրապարակը» նախկինում գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա թաղամասը հիմնովին «լիմինդրիզացվում» է: Այս վարչական շրջանի ղեկավար է նշանակվում Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ով նաև համատեղությամբ Բելաջիոյի Գրիշի փեսան է՝ Արտակ Ալեքսանյանը: Ճիշտ է, Գրիշի դստեր և իր հոր միջև հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, որպեսզի Լիմինդրովիչ-կրտսերը համարվի նաև ԲՀԿ «մոդերատորը» հալածյալ «Բանգլադեշի», ամենատարրական պայմաններ ու կոյուղի չունեցող Հաղթանակ գյուղի համար:
Ըստ թերթի հավաստի աղբյուրների, Սամվել Լիմինդրովիչի քայլերը քաղաքական ասպարեզում սրանով չեն ավարտվում. նրա հաջորդ պրոյեկտն առնչվում է քրոջ որդուն` Արթուրին. 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ինքը` Ալեքսանյանը, կընտրվի Ապարանից` Վրեժ Մարկոսյանի փոխարեն (վերջինս տարիքի պատճառով «էլ չի ուզի»), իսկ իր փոխարեն Հարավ-արևմտյան թաղամասից կընտրվի Արթուրը, փոխլրացնելով Կորյունին՝ Նահապետյան, որն էլ իր հերթին Լիմինդրովիչի քրոջ փեսան է` կրթված, դաստիարակված տղա: Ի դեպ, ըստ թերթի աղբյուրի, Արթուրը ևս «դրսում կրթված-դաստիարակված տղա է»: